Մեր մասին

Հարգելի այցելուներ, այս կայքը մեր երրորդ նախագիծն է: Առաջինը Network.am ծրագրերի բեռնման պորտալն է (ավելի քան 90.000 այցելուներ և 1.7ՏԲ (~1750ԳԲ) ծավալի ինֆորմացիայի տրամադրում 2 տարվա ընթացքում) և երկրորդը 101.am ’ը` առաջին հայալեզու զվարճալի պորտալը: Երկու կայքերն էլ այսօր ունեն բավականին մեծ թվով այցելուներ, իսկ դրական արձագանքներով և բարեմաղթանքներով ստացված նամակները վկայում են, որ այդ նախագծերը արդեն իսկ հաջողվել են:

Բավականին դժվար է պահել այդ երկու մեծ կայքերը, այդ պատճառով ստեղծվեց կոմերցիոն նպատակներ հետապնդող 1000000.am կայքը: Կայքում գովազդի տեղադրումից ստացված ողջ հասույթը (իհարկե բացի հարկային մուծումներից) տրամադրվելու է Network.am և 101.am պորտալների հետագա պահպանմանը և նոր ինտերնետային նախագծերի իրականացմանը:

Մենք ունենք հստակ նպատակ` խթանել հայկական ինտերնետի զարգացմանը: Բացի այդ հուսով ենք, որոշ ժամանակ անց 1000000.am կայքը կդառնա հայկական կայքերի մեծագույն կատալոգը:

Հատուկ շնորհակալություն Alex Tew’ին մտահաղացման համար:



 Powered by Network.am
© 2005-2008, 1000000.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հատուկ շնորհակալություն Alex Tew'ին մտահաղացման համար:
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող կայքերի բովանդակության համար:
Կայքում տեղադրված պատկերները հանդիսանում են իրենց հարգարժան տերերի անձնական սեփականությունը: