Ո՞րն է գաղտնիքը

1. Ո՞րն է գաղտնիքը
Գաղափարը պարզ է. Դուք այցելությունների արագ աճող թվով կայքում ձեռք եք բերում տարածություն, որը կարող եք օգտագործել Ձեր հայեցողությամբ: Կայքում առանձնացված է 10.000 վանդակ տարածք, յուրաքանչյուրը 10x10 փիքսել: Մենք փիքսելները առաջարկում ենք այդպիսի վանդակներով, քանի որ դրանից փոքր չափերի պատկերները դժվար են ընկալվում: Ձեր և Ձեր ընկերների պատկերները միշտ կլինեն էկրանի միևնույն դիրքում:

Քանի դեռ կան ազատ վանդակներ, Դուք կարող եք ձեռք բերել վանդակների ցանկացած քանակություն (հետևեք ազատ փիքսելների ստատիստիկային էկրանի վերին աջ անկյունում):

Ձեռք բերած վանդակների տարածքում Դուք կարող եք տեղադրել տարբերանշան, գովազդ կամ պարզապես նկար: Ձեր ձեռք բերած վանդակներն Ձեր սեփականությունն են դառնում: Մենք երաշխավորում ենք, որ գլխավոր էջից ոչինչ չի հեռացվելու (բացառությունները դիտարկված են օրենքներում): Թողե՛ք Ձեր հետքը ինտերնետի պատմությունում:

2. Ինչու՞ ձեռք բերեմ փիքսելներ
Որովհետև դուք կունենաք հնարավորություն տեղադրել պատկեր և ուղիղ հղում Ձեր կայքին այն էջում, որն ունի բոլոր հնարավորությունները արագորեն ճանաչում ձեռք բերել ինտերնետում: Օրիգինալ գաղափարի շնորհիվ մեր կայքի այցելությունների քանակն աճում է օրեցօր: Դուք ձեռք եք բերում լրացուցիչ այցելուներ և Ձեր հետքը ընդմիշտ թողնում եք ինտերնետի պատմության մեջ:

3. Որքա՞ն ժամանակ գոյություն կունենա այս կայքը
Մենք երաշխավորում ենք, որ կայքը գոյություն կունենա նվազագույնը մինչև 2010 թվականը, բայց միաժամանակ հուսով ենք, որ այն կապրի ընդմիշտ:



 Powered by Network.am
© 2005-2008, 1000000.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հատուկ շնորհակալություն Alex Tew'ին մտահաղացման համար:
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող կայքերի բովանդակության համար:
Կայքում տեղադրված պատկերները հանդիսանում են իրենց հարգարժան տերերի անձնական սեփականությունը: