Թողեք Ձեր Հետքը!

Գովազդ ինտերնետում մինչև 2010 թվական...

Պատկերացրեք, որ կենտրոնական հրապարակում փակցված է մեծ սպիտակ թուղթ կամ ավելի ճիշտ քարե սալիկ, որի վրա Ձեզ առաջարկում են գրել (նկարել) Ձեր անունը (Կազմակերպության անունը կամ տարբերանշանը) չնչին վարձատրությամբ ու պայմանով, որ այդ սալիկը հրապարակում փակցված մնալու է երկար տարիներ: Իսկ հիմա պատկերացրեք, որ ինտերնետը նույն այդ հրապարակն է, մեր կայքը նույն այդ սալիկը և այն (կայքը) գործելու է նվազագույնը մինչև 2010 թվականը, իսկ եթե արդարանան մեր հույսերը, ապա այն գործելու է անվերջ… Ձեր գովազդով:

Գլխավոր էջը կազմված է 10.000 վանդակներից: Գլխավոր էջի յուրաքանչյուր վանդակն արժե 1000 դրամ: Պատկերացրեք, Դուք մեկ անգամ վճարում եք 1000 դրամ և Ձեր գովազդը երկար-երկար տարիներ տեղադրված է լինում ինտերնետում՝ այցելությունների մեծ թիվ ունեցող կայքում (դրանում ինքներդ կհամոզվեք): Իսկ թե քանի տարի այն կմնա ինտերնետում, կախված է Ձեզնից. Ինչքան շատ գովազդ պատվիրվի, այնքան երկար այն կմնա ինտերնետում:

Ամբողջ էջը կազմված է միլիոն փիքսեներից: Դուք կարող եք ձեռք բերել այնքան փիքսել, որքան որ կկամենաք, բայց պետք է ձեռք բերել նվազագույնը 100 փիքսել, այսինքն նվազագույնը 1 վանդակ (100 փիքսելից փոքր չափեր ունեցող վանդակում դժվար է տեղավորել ընկալվող պատկեր):

Ձեռք բերելով www.1000000.am կայքում առաջարկվող վանդակների խմբաքանակ, Դուք դառնում եք կայքի այդ հատվածի տերը, որտեղ կարող եք տեղադրել ցանկացած պատկեր՝ ցանկացած հղումով (որը չի խախտում օրենքները):

  • Ձեր պատկերն ու հղումը հաստատվելուց ու էջում տեղադրվելուց հետո գումարները չեն վերադարձվում:

  • Մենք երաշխավորում ենք կայքի ստաբիլ աշխատանքը նվազագույնը 2010 թվականը, բայց ամենայն հավանականությամբ այն կգործի հավերժ:

  • Արգելվում է տեղադրել անիմացիոն (շարժվող) պատկերներ:

  • Արգելվում է տեղադրել բաց տեսարաններով (պոռնոգրաֆիկ) կամ բռնության դրդող պատկերներ, ինչպես նաև հղումներ նման բովանդակությամբ կայքերի:

  • Եթե ինչ-որ պատճառով կայքը, որին հղում է Ձեր գովազդը, փոխել է իր բովանդակությունը արգելվածով (նայեք վերևում), ապա այդ հղումը պատկերի հետ միասին հեռացվում է այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք ներկայացրել նոր՝ մեր կողմից հավանության արժանացած հղում:

Փիքսելներ ձեռք բերելու համար հասցեով ուղարկեք տեղեկություն թե քանի վանդակ եք ուզում ձեռք բերել, նրանց դիրքը, պատկերն ու հղումը: Պատկերները ընդունվում են gif և jpeg ֆորմատներով: Անիմացիոն (շարժվող) պատկերներ չեն ընդունվում:

Դուք կարող եք ձեռք բերել ցանկացած քանակությամբ ազատ վանդակ: Ցանկացած պատկեր կարող է հանդիսանալ հղում դեպի վեբ կայք, անձնական էջ, օրագիր կամ ցանկացած այլ ինտերնետի էջ՝ ըստ Ձեր հայեցողության: Խնդրում ենք որպեսզի ըմբռնումով մոտենաք այն հարցին, որ մեզ հայցադիմումները մշակելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: 48 ժամվա ընթացքում բոլոր հայցադիմումները դիտարկվում են:

Հարգելի այցելուներ, այս կայքը մեր երրորդ նախագիծն է: Առաջինը Network.am ծրագրերի բեռնման պորտալն է և երկրորդը 101.am ’ը` առաջին հայալեզու զվարճալի պորտալը: Երկու կայքերն էլ այսօր ունեն բավականին մեծ թվով այցելուներ, իսկ դրական արձագանքներով և բարեմաղթանքներով ստացված նամակները վկայում են, որ այդ նախագծերը արդեն իսկ հաջողվել են:

Բավականին դժվար է պահել այդ երկու մեծ կայքերը, այդ պատճառով ստեղծվեց կոմերցիոն նպատակներ հետապնդող 1000000.am կայքը: Կայքում գովազդի տեղադրումից ստացված ողջ հասույթը (իհարկե բացի հարկային մուծումներից) տրամադրվելու է Network.am և 101.am պորտալների հետագա պահպանմանը և նոր ինտերնետային նախագծերի իրականացմանը:

Մենք ունենք հստակ նպատակ` խթանել հայկական ինտերնետի զարգացմանը: Բացի այդ հուսով ենք, որոշ ժամանակ անց 1000000.am կայքը կդառնա հայկական կայքերի մեծագույն կատալոգը:

Հատուկ շնորհակալություն Alex Tew’ին մտահաղացման համար:



 Powered by Network.am
© 2005-2008, 1000000.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հատուկ շնորհակալություն Alex Tew'ին մտահաղացման համար:
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդվող կայքերի բովանդակության համար:
Կայքում տեղադրված պատկերները հանդիսանում են իրենց հարգարժան տերերի անձնական սեփականությունը: